Հայաստանի հավաքականի հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը, Էստոնիայի ընտրանու նկատմաբ տարած հաղթանակից հետո (2:0), պատասխանել է լրագրողների հարցերին: ՀՖՖ-ն հրապարակել է հարցազրույցի տեսանյութը:
«Շատ ուրախ եմ հավաքականի կազմում գոլ խփելու համար: Կարևոր գնդակի հեղինակ դարձա, որից հետո խաղն այլ ընթացք ունեցավ:
Ափսոս, որ առաջին խաղում պարտություն կրեցինք: Մենք ավելի լավ էինք խաղում, բայց չկարողացանք հաղթանակ կորզել:
Սպասում ենք Հենրիխ Մխիթարյանի վերադարձին, որից հետո մեր հավաքականն ավելի ուժեղ կդառնա»,-ասել է Կարապետյանը: