Երկար դադարից հետո Հայաստանի ազգային հավաքականը սեփական հարկի տակ խաղ է անցկացնում։ Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ երկրպագուների մուտքը մարզադաշտ արգելված է։
Խաղից րոպեներ առաջ «Հանրապետական» մարզադաշտի մոտ և ներսում անսովոր դատարկություն է։ Սակայն, հարկ է նշել, որ ֆան-գոտիներում հավաքականին ոգեկոչող պաստառները կախված են։