«Ռոմայի» մամուլի ծառայությունը ակումբի պաշտոնական կայքում ներկայացրել է 2020/2021 մրցաշրջանի երրորդ մարզաշապիկը:
Nike-ի պատրաստած մարզաշապիկը հռոմեական ակումբի համար սև գույնի է՝ նարնջագույն և սպիտակ շերտերով:
Ակումբը նշում է, որ դիզայնը ոգեշնչված է 1998/99 մրցաշրջանի «Ռոմայի» երրորդ մարզաշապիկով, իսկ սաֆարիի պրինտը վերցված է Nike-ի հայտնի մարզակոշիկներից: