«Ռոմայի» հարձակվող Պատրիկ Շիկը կարիերան կշարունակի Լևերկուզենի «Բայերում»:
Լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյի խոսքերով՝ 24-ամյա չեխ ֆուտբոլիստը բուժզննում է անցել և 5 տարվա պայմանագիր է կնքել գերմանական թիմի հետ:
Հռոմեացիները հարձակվողի տրանսֆերի դիմաց կստանան 27 միլիոն եվրո՝ գումարած բոնուսները:
Անցած մրցաշրջանը Շիկը վարձավճարով անցկացրեց «Լայպցիգում», որտեղ Բունդեսլիգայի 22 խաղում նա խփեց 10 գոլ: