«Պարի Սեն Ժերմենի» սպորտային տնօրեն Լեոնարդոն քննադատորեն է արձագանքել Կիլիան Մբապեի՝ կորոնավիրուսով վարակված լինելու լուրերին։
«Ես կարծում եմ, որ անընդունելի է, որ մենք իմանում ենք ԶԼՄ-ներից, որ մեր ֆուտբոլիստներից մեկի թեստը դրական է եղել։
Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայից ոչ մեկը մեզ այդ մասին չի հայտնել։ Մբապեն տանն է, ու այդ մասին մենք իմացել ենք ինքներս։
Բոլորը դասախոսություններ են կարդում այն մասին, թե որքան վատն է ՊՍԺ-ն։ Բայց ակումբի հետ կապ չպահելը ուղղակի անարգանք է։ Մենք ոչ ոքի հետ չենք խոսել։ Մենք խոսել ենք միայն Մբապեի հետ։ Հենց մեր ակումբն է փորձել ամեն ինչ ճշտել։ Սա անընդունելի է»,-RMC Sport-ն է մեջբերում Լեոնարդոյի խոսքը։