Անգլիական «Էվերտոնի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին խոսել է թիմի նորեկ Խամես Ռոդրիգեսի մասին, տեղեկացնում է Daily Mail-ը:
«Բոլորը գիտեն, որ Խամեսը ֆանտաստիկ ֆուտբոլիստ է, ով կարող է փոխել ցանկացած հանդիպման ելք:
Նա նոր շունչ հաղորդեց մեր թիմին»,-ասել է Անչելոտին:
Հիշեցնենք, որ տրանսֆերի արժեքը կազմել է 22 միլիոն եվրո:
«Էվերտոնի» կազմում Խամեսն անցկացրել է 2 հանդիպում և դարձել ՝ մեկական գոլի և գոլային փոխանցման հեղինակ: