Միացյալ Նահանգների թենիսի միությունը հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ կապված աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչի որակազրման՝ մրցաշարից հեռացման հետ։
«Համաձայն Մեծ սաղավարտի մրցաշարերի կանոնագրքին, որն արգելում է գնդակին կորտի ներսում դիտավորյալ, վտանգավոր կերպով ու անխոհեմաբար հարվածելը, կամ արգելում է գնդակին անփութորեն հարվածելը՝ անտեսելով հետևանքները, Միացյալ Նահանգների բաց առաջնության մրցավարը որոշել է որակազրկել Նովակ Ջոկովիչին US Open-2020-ից։
Քանի որ նա որակազրկված է, Ջոկովիչը կկորցնի US Open-ում վաստակած վարկանիշային միավորները։ Նա կզրկվի մրցանակային գումարներից ի հավելումն այն գումարների, որը կարող է տրվել նրան տուգանքի տեսքով տեղի ունեցած միջադեպի առնչությամբ»,-ասված է հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ 1/8-րդ եզրափակիչում Նովակ Ջոկովիչը Պաբլո Կարենյո Բուստայի հետ խաղում առաջին սեթում 5-6 հաշվի ժամանակ հարվածել է գծային մրցավարին։