Նյու Յորքում շարունակվում է թենիսի Միացյալ Նահանգների բաց առաջնությունը։ Տղամարդկանց մենախաղում քառորդ եզրափակիչի ևս մեկ մասնակցի անուն է հայտնի դարձել։
Ավստրալացի Ալեքս դե Մինաուրը 3 սեթում 7-6(6), 6-3, 6-2 հաշվով առավելության է հասել Վաշեկ Պոսպիշիլի նկատմամբ և կարիերայի ընթացքում առաջին անգամ դուրս է եկել Մեծ սաղավարտի մրցաշարի քառորդ եզրափակիչ։
2 ժամ 20 րոպե տևած պայքարում դե Մինաուրը գրանցեց 9 էյս, 6 կրկնակի սխալ ու 7 Break-point-երից իրագործեց 4-ը։
Դե Մինաուրը կիսաեզրափակիչի ուղեգրի համար կմրցի Դոմինիկ Տիմ — Ֆելիքս Օժե-Ալյասիմ զույգի հաղթողի հետ։