ՊՍԺ-ի և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն վարակվել է կորոնավիրուսով։
Goal-ը տեղեկացնում է, որ ֆրանսիացի ֆուտբոլիստի՝ Covid-19-ի թեստի պատասխանը դրական է եղել։ Մբապեն չի մասնակցի Խորվաթիայի դեմ կայանալիք խաղին ու արդեն լքել է Ֆրանսիայի հավաքականի ճամբարը։
Հիշեցնենք, որ ՊՍԺ-ում մինչև Մբապեն գրանցվել էր վարակի 6 դեպք։ Կորոնավիրուս էր հաստատվել Նեյմարի, Անխել դի Մարիայի, Լեանդրո Պարեդեսի, Կեյլոր Նավասի, Մարկինիոսի և Մաուրո Իկարդիի մոտ։
Հավելենք, որ Մբապեն այս օրերին գտնվում էր Ֆրանսիայի հավաքականի ճամբարում։