«Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսն այսօր իտալերենի թեստ է հանձնելու, քանի որ շարունակում է պատրաստվել «Յուվենտուս» տեղափոխությանը, հայտնում է Football Italia-ն ՝ մեջբերելով Mundo Deportivo-ին:
Սուարեսն ամուսնացած է Սոֆյա Բալբի անունով իտալուհու հետ: Դա բավական էր Իսպանիայում ԵՄ խաղացող համարվելու համար, բայց Իտալիայում խաղալու համար լիարժեք քաղաքացիություն է անհրաժեշտ, և այն ստանալու համար պետք է քննություն հանձնել:
«Յուվենտուսը» չի ցանկանում, որ հարձակվողը թիմում զբաղեցնի այն երեք տեղերից մեկը, որոնք թույլ են տալիս թիմում ընդգրկել ԵՄ քաղաքացիություն չունեցող ֆուտբոլիստների:
Աղբյուրը հայտնում է, որ թեստի արդյունքները կհրապարակվեն երկուշաբթի օրը։ Միեւնույն ժամանակ, Սուարեսը բանակցություններ է վարում «Բարսելոնայի» հետ՝ փոխադարձ համաձայնությամբ պայմանագիրը խզելու վերաբերյալ: