«Յուվենթուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն առաջարկություն է արել Ջորջինիա Ռոդրիգեսին։
El Mundon, հղում կատարելով պորտուգալացի լրագրողին, տեղեկացնում է, որ Կրիշտիանուն առաջարկ է արել Ռոդրիգեսին երեկույթի ժամանակ, որը կազմակերպել է հենց Ռոդրիգեսը։ Երեկույթին ներկա են եղել նրանց ընկերները։ Ռոդրիգեսը տվել է համաձայնությունը։
Հաղորդվում է, որ միջոցառմանը չեն եղել Ռոնալդուի ընտանիքի անդամներից ոչ մեկը։
2010-ից 2015 թվականների ընթացքում Ռոնալդուն ընկերություն էր անում ռուս մոդել Իրինա Շեյքի հետ։
Ռոնալդուն 4 երեխա ունի, որոնցից մեկի մայրը Ջորջինիա Ռոդրիգեսն է։