«Ռեալի» կիսապաշտպան Գարեթ Բեյլը, ամենայն հավանականությամբ, կմնա մայրաքաղաքային ակումբում:
Mundo Deportivo-ի տեղեկացմամբ՝ մադրիդցիները 31-ամյա ֆուտբոլիստի վերաբերյալ առաջարկներ չեն ստացել:
Գլխավոր խնդիրը վալիացու աշխատավարձն է: Մյուս ակումբները պատրաստ չեն նրան այդքան վճարել:
Բեյլը «Ռեալում» հանդես է գալիս 2013 թվականից: Նրա պայմանագիրն ուժի մեջ է ևս 2 մրցաշրջան:
Նախորդ մրցաշրջանում խաղացողը մասնակցել է 20 խաղի, խփել 3 գոլ ու դարձել 2 փոխանցման հեղինակ: