«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին այսօր ժամանել է թիմի մարզմանը։ Արգենտինացի հարձակվողը թիմից հեռանալու ցանկության մասին հայտնելուց հետո չէր մասնակցել մարզումներին։ Օրեր առաջ Մեսսին հայտարարեց, որ մնում է կատալոնական թիմում։
Մեսսին նախամրցաշրջանային պատրաստության ընթացքում առաջին անգամ է մասնակցում թիմի մարզմանը։ Սա 33-ամյա արգենտինացու առաջին մարզումն է Ռոնալդ Կումանի գլխավորությամբ։