«Բարսելոնայի» և Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Գարի Լինեկերը իր կարծիքն է հայտնել կատալոնական ակումբի 3-րդ մարզաշապիկի մասին, որը վարդագույն է։
Մարզաշապիկի ներկայացման արարողությանը մասնակցել է նաև Լիոնել Մեսսին։ Արգենտինացի հարձակվողը ցանկություն էր հայտնել ակումբից հեռանալու, սակայն օրեր առաջ հայտարարեց, որ չի պատրաստվում դատական պրոցեսների մեջ մտնել թիմի հետ ու մնում է «Բարսելոնայում»։
Լինեկերը կատակել է Twitter-ում՝ մատնանշելով, թե որն է եղել Մեսսիի հեռանալու իրական պատճառը։ Նա retweet է արել «Բարսելոնայի» 3-րդ մարզաշապիկի տեսանյութն ու գրել․
«Հիմա մենք գիտենք, թե ինչու էր Մեսսին ուզում հեռանալ»։
Now we know why Messi wanted to leave. 😉 https://t.co/jGGKocDRQu
— Gary Lineker (@GaryLineker) September 7, 2020