«Միլանի» դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման ակումբի ղեկավարության հետ քննարկում է նոր պայմանագիրը:
Ինչպես հաղորդում է Goal-ը՝ իտալացի դարպասապահը «ռոսոներիների» սեփականատերերից պահանջում է բարձրացնել աշխատավարձը: Դոնարուման ուզում է տարեկան 10 մլն եվրո ստանալ:
Երիտասարդ դարպասապահի գործող պայմանագիրը «Միլանի» հետ ուժի մեջ է մինչև 2021-ի ամառ: Այս իրավիճակին հետևում է «Չելսին», որը պատրաստ է առաջարկ անել Դոնարումային: