Նյու Յորքում ընթացող թենիսի Միացյալ Նահանգների բաց առաջնության կանանց մենախաղի գլխավոր ֆավորիտներից մեկը՝ Սերենա Ուիլյամսը դուրս է եկել 1/8-րդ եզրափակիչ։
Ամերիկուհին 1/16-րդ եզրափակիչում մրցում էր իր հայրենակից Սլոան Սթիվենսի հետ։ 38-ամյա Ուիլյամսը հաղթեց մրցակցին 3 սեթում 2-6, 6-2, 6-2 հաշվով ու դուրս եկավ 1/8-րդ եզրափակիչ։
Քառորդ եզրափակիչի ուղեգրի համար Ուիլյամսը խաղալու է Մարիա Սակարիի հետ, որը 2 սեթում 6-3, 6-1 հաշվով առավելության է հասել Ամանդա Անիսիմովայի նկատմամբ։
Հավելենք, որ Ցինցինատիի մասթերսում Ուիլյամսին պայքարից դուրս էր թողել հենց Սակարին։