«Սևիլյայի» հարձակվող Մունիր Էլ-Հադադին վարակվել է կորոնավիրուսով: Այս մասին տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:
Նշվում է, որ հարձակվողն իրեն լավ է զգում և առաջիկա շաբաթները կանցկացնի ինքնամեկուսացման մեջ:
Ակումբի մյուս ֆուտբոլիստների թեստի արդյունքները բացասական են եղել:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 24-ին «Սևիլյան» ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի շրջանակում կհանդիպի «Բավարիայի» հետ: Հանդիպումը տեղի կունենա Բուդապեշտում: