Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ֆերնանդու Սանտուշը Ազգերի Լիգայի նոր խաղարկության առաջին տուրի խաղից հետո հայտնել է, որ հավաքականի ավագ ու առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն արդեն մարզվում է և թիմի հետ կմեկնի Շվեդիա՝ հաջորդ խաղին: Խորվաթիայի հետ հանդիպումը գոլահարը բաց թողեց ոտքի մատի բորբոքման պատճառով.
«Ռոնալդուն արդեն մարզվում է և իրեն շատ լավ է զգում: Նա պատրաստ է խաղադաշտ դուրս գալուն»,-ասել է Սանտուշը:
Հիշեցնենք, որ առանց Ռոնալդուի Պորտուգալիան 4-1 հաշվով ջախջախեց Խորվաթիային, իսկ Շվեդիա-Պորտուգալիա հանդիպումը կկայանա սեպտեմբերի 8-ին: