«Ռեալ Մադրիդի» պաշտպան Սերխիո Ռեգիլոնը կարիերան կարող է շարունակել Անգլիայի Պրեմիեր լիգայում։
Իտալացի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն տեղեկացնում է, որ «արքայական» ակումբը իսպանացի պաշտպանի ծառայություններն է առաջարկել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդին»։
Աղբյուրի փոխանցմամբ՝ «Սևիլիան», որի կազմում անցած մրցաշրջանն անցկացրեց Ռեգիլոնը, ցանկանում է երկարաձգել Ռեգիլոնի վարձակալությունը։
Հավելենք, որ «Ռեալը» ցանկանում է ՄՅՈՒ հնարավոր տրանսֆերի մեջ ներառել դրույթ, որի շնորհիվ կկարողանա ցանկության դեպքում հետ գնել Ռեգիլոնի տրանսֆերը։