Մադրիդի «Ռեալի» ուելսցի հարձակվող Գարեթ Բեյլը չի կարողանում այլ ակումբ տեղափոխվել, տեղեկացնում է Mundo Deportivo-ն:
Բանն այն է, որ մադրիդյան ակումբը ոչ մի առաջարկ չի ստացել Բեյլի վերաբերյալ: Հնարավոր գնորդներին վախեցնում է ուելսցու բարձր աշխատավարձը, որից 31-ամյա հարձակվողը մտադիր չէ հրաժարվել (տարեկան 15 միլիոն եվրո):
Հիշեցնենք, որ «Տոտենհեմը» դեմ չէր Բեյլին տեսնել իր կազմում:
Հավելենք, որ «Ռեալի» երկրպագուները Գարեթին ճանաչել էին նախորդ մրցաշրջանում ակումբի վատագույն ֆուտբոլիստ: