Թուրինի «Յուվենտուսի» նախկին ֆուտբոլիստ Պաոլո Մոնտերոն կարծիք է հայտնել թիմի նորանշանակ գլխավոր մարզիչ Անդրեա Պիրլոյի մասին, տեղեկացնում է Football Italia-ն:
«Անդրեան ֆանտաստիկ տղա է: Նա այն մարդն է, ով իմ սիրելի ակումբին ավելի ուժեղ կդարձնի:
Պիրլոն շատ հանգիստ բնավորություն ունի, ինչը դուր է գալիս նրա ենթակայության տակ գտնվող ֆուտբոլիստներին:
Կյանքում չեմ տեսել, որ Անդրեան բղավի ինչ-որ մեկի վրա: Նա և Զիդանը շատ նման են իրար: Երկուսն էլ քիչ են խոսում և այդ ընթացքում տիտղոսներ են նվաճում»,- ասել է ուրուգվայցի ֆուտբոլիստը: