Կենտրոնական պաշտպան Դերենիկ Սարգսյանը համալրել է «Լոռին»։
20-ամյա ֆուտբոլիստը «Փյունիկի» սան է։ Վերջին մրցաշրջանն անցկացրել է «Արարատ-Արմենիայի» երկրորդ թիմում։
Սարգսյանը 3 հանդիպման է մասնակցել նաեւ Հայաստանի Մ19 հավաքականի կազմում։
Վանաձորյան ակումբը ֆուտբոլիստի հետ հետ կնքել է երկու տարվա պայմանագիր։