Միլանի «Ինտերը» մտադիր է այս տրանսֆերային պատուհանի ընթացքում բաժանվել կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենից: Նշվում է, որ դանիացին չի մտնում Անտոնիո Կոնտեի խաղային ծրագրերի մեջ:
Հիշեցնենք, որ «Ինտերը» Էրիկսենին ձեռք է բերել հունվարին ՝ «Տոտենհեմից»: Այդ տրանսֆերի արժեքը կազմել էր 27.5 միլիոն եվրո:
Հիշեցնենք, որ միլանյան ակումբը 40 միլիոն եվրո է պահանջում դանիացու համար:
Հավելենք, որ «Տոտենհեմը» ցանկանում է վերադարձնել Էրկսենին: