Բերգամոյի «Ատալանտայի» հարձակվող Յոսիպ Իլիչիչը սեպտեմբերի 7-ից կվերսկսի մարզումները, հայտնում է La Gazzetta dello Sport-ը:
Հիշեցնենք, որ սլովենացին, հոգեբանական խնդիրների պատճառով, մինչ նախորդ առաջնության ավարտը մեկնել էր Իտալիայից՝ բուժվելու: Տարբեր աղբյուրների պնդմամբ, Իլիչիչը, իմանալով կնոջ դավաճանության մասին, դեպրեսիայի մեջ է ընկնում, սակայն օրեր առաջ Իլիչիչի կինը ամուսնու հետ նկար էր հրապարակել:
Իտալական լրատվամիջոցները հայտնում են, որ Իլիչիչը Իտալիայում է ու վաղը կվերսկսի մարզումները:
Ա սերիայի ավարտված առաջնությունում անցկացրած 26 խաղում նա դարձել է 15 գոլի ու 8 գոլային փոխանցման հեղինակ: