Նյու Յորքում ընթացող թենիսի Միացյալ Նահանգերի բաց առաջնության տղամարդկանց մենախաղի պայքարում հայտնի է դարձել քառորդ եզրափակիչի առաջին մասնակցի անունը։
1/8-րդ եզրափակիչում Ալեքսանդր Զվերևը մրցում էր Ալեխանդրո Դավիդովիչի հետ։ Գերմանացի թենիսիստը երեք սեթում 6-2, 6-2, 6-1 հաշվով վստահ հաղթանակ տարավ մրցակցի նկատմամբ ու կարիերայի ընթացքում առաջին անգամ դուրս եկավ US Open-ի քառորդ եզրափակիչ։
Զվերևը 19 էյսով է աչքի ընկել, 2 կրկնակի սխալ է թույլ տվել ու 10 բրեյք-փոյնթերից իրագործել է 7-ը։ Հաջորդ փուլում նրա մրցակիցը կլինի Ջորդան Թոմսոն-Բորնա Չորիչ զույգի հաղթողը։