«Բարսելոնան» ամեն դեպքում ցանկանում է մինչև տրանսֆերային պատուհանի ավարտը ձեռք բերել «Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսին։
Goal.com-ի փոխանցմամբ՝ կատալոնացիները ցանկանում են վերջնական առաջարկ անել միլանյան ակումբին արգենտինացի հարձակվողի տրանսֆերի համար։
Հաղորդվում է, որ Լաուտարոն շարունակում է մնալ «Բարսելոնայի» ամենացանկալի ֆուտբոլիստը տրանսֆերային շուկայում։
Լաուտարոյի ձեռքբերումից հետո «Բարսելոնան» կկարողանա հեշտությամբ բաժանվել թիմի հարձակվող Լուիս Սուարեսից։ Կատալոնական ակումբը նաև ֆինանսական առումով որոշակի խնայողություններ կանի։ Ներկա պահին Սուարեսի աշխատավարձը կազմում է տարեկան 14 միլիոն եվրո, մինչդեռ Լաուտարոյին այդքան գումար վճարել նրանք չեն պատրաստվում։