Լոնդոնի «Արսենալի» երիտասարդ հարձակվող Ֆոլարին Բալոգունը ցանկանում է լքել ակումբը, տեղեկացնում է Daily Mail-ը:
Նրա պայմանագրի ժամկետն ավարտվում է 2021 թվականին և Բալոգունը մտադիր չէ երկարաձգել այն:
Լոնդոնյան ակումբը 15 միլիոն եվրո է պահանջում իր ֆուտբոլիստի համար:
Հիշեցնենք, որ 18-ամյա ֆուտբոլիստին իրենց կազմում ցանկանում է տեսնել «Ֆիորենտինան» և «Լացիոն»:
Հավելենք, որ «Արսենալի» երիտասարդական թիմում նա մասնակցել է 15 հանդիպման ու դարձել ՝ 10 գոլի հեղինակ: