Սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը դուրս եկավ US Open-ի չորրորդ փուլ:
Երրորդ փուլում Ջոկովիչի մրցակիցը գերմանացի Յան-Լենարդ Շտրուֆն էր: Հանդիպումը տևեց 1 ժամ 45 րոպե և ավարտվեց 6:3, 6:3, 6:1 հաշվով՝ հոգուտ Ջոկովիչի:
Նովակի հաջորդ մրցակիցը կլինի իսպանացի Պաբլո Կարենյո-Բուստան, ով իր հերթին հաղթել էր լիտվացի Ռիկարդաս Բերանկիսին:
Խորվաթ թենիսիստ Բորնա Չորիչը ևս դուրս է եկել US Open-2020 մրցաշարի չորրորդ փուլ: Երրորդ տուրում Չորիչը հաղթանակը խլեց մրցաշարի 4-րդ ռակետ Հունաստանի ներկայացուչիչ Ստեֆանոս Ցիցիպասից 6:7 (2:7), 6:4, 4:6, 7:5, 7:6 (7:4):
Հաջորդ փուլում է նաև գերմանացի թենիսիստ Ալեքսանդր Զվերևը : Երրորդ տուրում Զվերևի մրցակիցը ֆրանսիացի Ադրիան Մաննարինոն էր: Հանդիպումը տևեց 2 ժամ 53 րոպե և ավարտվեց 6:7 (4:7), 6:4, 6:2, 6:2 հաշվով: