«Նապոլիի» կիսապաշտպան Ալանը, ինչպես և սպասվում էր, դարձել է «Էվերտոնի» խաղացող:
29-ամյա խաղացողի հետ անգլիական ակումբը եռամյա պայմանագիր է կնքել: Ըստ Transfermarkt-ի «Էվերտոնը» Բրազիլիայի հավաքականի ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց վճարել է 25 մլն եվրո։
✍️ | Morning, Blues! 👋
We have completed the signing of @CBF_Futebol international Allan, with the midfielder penning a three-year deal until the end of June 2023. #BemVindoAllan
— Everton (@Everton) September 5, 2020
«Ես շատ ուրախ եմ, որ այստեղ եմ: «Էվերտոնը» Պրեմիեր լիգայում հարուստ պատմություն ունեցող ակումբ է, իրական հավակնություններ ունի և այստեղ է պրոֆեսոր Անչելոտին: Նա ամեն ինչ արեց, որ ես այստեղ գամ: Դուք երկու անգամ չեք մտածում «Էվերտոն» տեղափոխվելու մասին՝ հաշվի առնելով ակումբի մեծությունն ու մարզչի անունը», — մեջբերում է Ալանին ակումբի մամուլի ծառայությունը: