Ազգերի լիգայի շրջանակում Նորվեգիայի հավաքականը պարտվեց Ավստրիային՝ 1-2 հաշվով: Հանդիպումը տեղի ունեցավ B լիգայի շրջանակում (1 խումբ):
Հյուրերի կազմում գոլերը խփեցին Մայքլ Գրեգորիչը և Մարսել Զաբիտցերը: Նորվեգիան պատասխանեց Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդի գոլով, ում համար այս գոլը առաջինն էր հավաքականի կազմում: Հոլանդը Նորվեգիայի հավաքականի կազմում անցկացրեց իր երրորդ հանդիպումը։