«Բարսելոնայի» խաղացողներ Լուիս Սուարեսը և Արտուրո Վիդալը մարզվել են թիմից առանձին։ Այդ մասին հայտնում է moisESPN-ի թվիթերյան էջը։
Կատալոնական ակումբի գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանի որոշմամբ` այսօրվա թիմային մարզումներին ուրուգվայցին ու չիլիացին աշխատել են թիմից առանձին: Այս որոշումը կայացվել է Սուարեսի «Յուվենտուս», իսկ Վիդալի՝ «Ինտեր» տեղափոխվելու կապակցությամբ:
Իսպանացի հայտնի լրագրող Գիլեմ Բալագեն հայտնում է, որ «Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսը համաձայնվել է տեղափոխվել «Յուվենտուս»: Թուրինյան ակումբը խորհրդանշական գումար կվճարի 33-ամյա ուրուգվայցու համար կամ էլ ընդհանրապես կստանա նրա տրանսֆերը անվճար։
Վիդալը դեռևս մեկ տարվա պայմանագիր ունի «Բարսելոնայի» հետ, սակայն ակումբը չի խոչընդոտելու նրա հեռանալուն։ Բացառված չէ, որ կատալոնացիները սիմվոլիկ գումար ստանան Վիդալի հեռանալու պարագայում։ Վիդալը կարիերան կարող է շարունակել «Ինտերում»։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Լիոնել Մեսսին թիմին կմիանա երկուշաբթի, սեպտեմբերի 7-ին։