«Լիոնի» և Նիդերլանդների հավաքականի հարձակվող Մեմֆիս Դեպայը մոտ է «Բարսելոնա» տեղափոխությանը։
Կատալոնական ակումբը մոտ է 26-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը գնելուն։ Այս մասին հայտնում է La Vanguardia-ն։ Գործարքի արժեքը 25 միլիոն եվրո է։
«Բարսելոնայի» նորանշանակ գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը աշխատել է Դեպայի հետ Նիդերլանդների հավաքականում։
Դեպայը «Լիոնում» խաղում է 2017 թվականից։ Մասնակցած 102 խաղերում նա 43 գնդակ է խփել։