Ազգերի լիգայի А դիվիզիոնի 2-րդ խմբում Անգլիայի ընտրանին հյուընկալվելիս նվազագույն հաշվով հաղթեց Իսլանդիայի թիմին: Հյուրերը հաղթական գոլը խփեցին 90-րդ րոպեին:
Գոլի հեղինակ դարձավ Ստերլինգը: Երկու րոպե անց 11 մետրանոցի իրավունք ստացան նաև տանտերերը, սակայն Բյարնասոնը չկարողավավ անվրեպ իրացնել այն:
Տեսանյութն՝ այստեղ:
Զուգհեռաբար ընթացող մյուս խաղերում Ադրբերջանի հավաքականը սեփական հարկի տակ 1:2 հաշվով պարտվեց Լյուքսեմբուրգի ընտրանուն: Կիպրոսը սեփական հարկի տակ 2 գոլ բաց թողեց Չեռնոգորիայից, իսկ Հայաստանի հավաքականի հետ նույն խմբում ընգրկված թիմերի՝ Էստոնիա և Վրաստանի դիմակայությունում ուժեղ էին հարևան երկրի ֆուտբոլիստները: Վրաստանի ընտրանին հաղթեց նվազագույն հաշվով: