Լոս Անջելես Կլիպերսը վստահորեն հաղթեց Դենվեր Նագեթսին NBA- ի Արևմտյան կոնֆերենցիայի կիսաեզրափակչի առաջին խաղում: Հանդիպումն ավարտվեց 120:97 հաշվով՝ հօգուտ կալիֆոռնիացիների:
Հաղթողների կազմում ամենաարդյունավետ խաղացողը Կավայ Լեոնարդն էր՝ 29 միավոր: Եվս 19 միավոր վաստակեց Փոլ Ջորջը: Դենվերի կազմում 15 միավոր վաստակեց Նիկոլա Յոկիչը:
https://www.youtube.com/watch?v=r7dmTcUUNxY
Արևելյան կոնֆերենցիայի կիսաեզրափակիչ խաղում Տորոնտո Ռափթորսը 104-103 հաշվով հաղթեց Բոստոն Սելթիքսին։ 3 խաղերից հետո հաշիվը 2-1 է՝ հօգուտ Բոստոնը ներկայացնող թիմի։
https://www.youtube.com/watch?v=cdUz1O_jdRA
,