Կիսապաշտպան Վիլիանը միացել է «Արսենալին» ու առաջին մարզումն է անցկացրել թիմի կազմում։ Այս մասին թվիթերյան իր էջում հայտնել է բրազիլացի ֆուտբոլիստը։
«Հաճելի զգացողություններ են։ Անհամբեր սպասում եմ մրցաշրջանիր սկզբին»,-գրել է Վիլիանը։
Հիշեցնենք, որ Վիլիանը «Արսենալ» էր տեղափոխվել «Չելսիից»։ «Զինագործներին» ֆուտբոլիստը անվճար է բաժին հասել։ «Արսենալի» հետ պայմանագիրը նախատեսված է 3 տարով։
Good feelings! Looking forward to start the season! 💪👊
Boas vibrações! Ansioso para o início da temporada! 💪👊 #training #arsenal #newseason #W12 pic.twitter.com/YEi6GB8bMV
— Willian (@willianborges88) September 4, 2020