«Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսը համաձայնվել է տեղափոխվել «Յուվենտուս»: Թուրինյան ակումբը խորհրդանշական գումար կվճարի 33-ամյա ուրուգվայցու համար կամ էլ ընդհանրապես կստանա նրա տրանսֆերը անվճար, հայտնում է իսպանացի հայտնի լրագրող Գիլեմ Բալագեն:
Ըստ աղբյուրի, Սուարեսի տեղափոխությունը «Յուվենտուս» հետաձգվում է, քանի որ Իտալիայում կացության և աշխատանքի թույլտվություն ստանալու համար խաղացողը պետք է քննություն հանձնի:
«Յուվենտուսը» չի ցանկանում, որ հարձակվողը զբաղեցնի ոչ ԵՄ լեգեոներների համար նախատեսված երեք տեղերից մեկը թիմում: