Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի հայրը ՝ Խորխե Մեսսին, որը նաև նրա գործակալն է, չի կարողացել միանշանակ պատասխան տալ որդու ապագայի վերաբերյալ։
«Կմնա՞ արդյոք Լիոնելը «Բարսելոնայում»։ Մենք չգիտենք, չգիտենք»,- ասել է Խորխե Մեսսին։
Marca-ի տեղեկացմամբ՝ 33-ամյա հարձակվողը մտափոխվել է «Բարսելոնայից» հեռանալու հետ կապված, քանի որ չի ուզում ճակատագրական որոշումներ կայացնել։
Արգենտինացու պայմանագիրն ակումբի հետ ավարտվում է մյուս ամառ։