Լա Լիգան հերթական անգամ հայտնել է, որ «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի պայմանագիրը շարունակում է գործել ու պահպանվում է 700 մլն եվրոյի չափով հրաժարագնի կետը։
Ուրբաթ օրը հայտնի դարձավ, որ Խորխե Մեսսին՝ ֆուտբոլիստի հայրն ու գործակալը, Լա Լիգային նամակ է ուղղել այն մասին, որ հրաժարագնի ժամկետն ավարտվել է։ Լա Լիգան հենց այդ օրն էլ հանդես եկավ հայտարարությամբ՝ ընդգծելով, որ հրաժարագնի մասին կետը դեռ գործում է։
TyC Sports-ի տվյալներով՝ Մեսսին արդյունքում որոշել է մինչև 2021 թվականի հունիսի 30-ը խաղալ կատալոնական ակումբում։