«Տամբովի» մարզական տնօրեն Պավել Խուդյակովը հայտնել է, որ ակումբը վարձակալել է հարձակվողական ոճի կիսապաշտպան Սեբաստիան Թիլին Լյուքսեմբուրգի «Պրոգրեսից»:
Սեբաստիանը Օլիվիե Թիլի եղբայրն է, ով խաղում է «Ուֆայում»:
Թիլը խաղում է «Պրոգրեսում» 2012/13 մրցաշրջանից: 2017-2019 թթ․ այդ թիմում է հանդես եկել Հայաստանի հավաքականի հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը, ով այժմ հանդես է գալիս «Տամբովի» կազմում։