«Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսը մոտ է «Յուվենտուս» տեղափոխությանը: Այս մասին հայտնում է La Gazzetta dello Sport-ը:
Աղբյուրի հաղորդմամբ, կողմերը լիովին համաձայնեցրել են պայմանագրի բոլոր կետերը:
Իտալական գրանդն այժմ սպասում է «Բարսելոնայի» վերջնական խոսքին:
Հիշեցնենք, որ «Յուվենտուսի» նախկին կիսապաշտպան Կլաուդիո Մարկիզիոն ինստագրամում լուսանկար է տեղադրել Թուրինից և նշել, որ սպասում է Լուիս Սուարեսին: