Forbes ամսագրի վարկածով՝ հինգ մարզիկներ ընդգրկվել են ամենաբարձր վարձատրվող հայտնի մարդկանց տասնյակում:
Հարուստ տղամարդկանց վարկանիշում, որում ընդգրկված են երգիչներ, արվեստագետներ, դերասաններ, մարզիկներ, հեռուստահաղորդավարներ, ռեփեր և պրոդյուսեր Քանյե Ուեսթը զբաղեցրել է առաջին տեղը՝ 170 միլիոն եվրո եկամուտով:
Երկրորդ տեղում շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերն է, ով վաստակել է 106,3 միլիոն դոլար, երրորդում՝ «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն (105 միլիոն դոլար), չորրորդում ՝ «Բարսելոնայի» խաղացող Լիոնել Մեսսին (104 միլիոն դոլար): Հինգերորդ տեղը բաժին է հասել դերասան և ռեժիսոր Թայլեր Փերիին (97 միլիոն դոլար):
Հաջորդը ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարն է (95,5 միլիոն դոլար), շոումեն Հովարդ Ստերնը (90 միլիոն դոլար), NBA-ի աստղ Լեբրոն Ջեյմսը (88,2 միլիոն դոլար) և դերասան Դուեյն Ջոնսոնը (87,5 միլիոն դոլար): Լավագույն տասնյակը եզրափակում է հասարակական գործիչ և քաղաքական մեկնաբան Ռաշ Լիմբոն (85 միլիոն դոլար):