ՖԻԴԵ-ն հրապարակել է սեպտեմբեր ամսվա դասակարգման աղյուսակը:
Տղամարդկանց 100 լավագույնների մեջ են Հայաստանի հինգ գրոսմայստերներ։ Լ7ոն Արոնյանը 7-րդն է, Գաբրիել Սարգսյանը՝ 53-րդը, Հրանտ Մելքումյանը՝ 76-րդը, Կարեն Գրիգորյանը՝ 84-րդը, իսկ Սերգեյ Մովսեսյանը՝ 99-րդը։
Կանանց հարյուրյակում են մեր երկրի ներկայացուցիչներ Էլինա Դանիելյանը (53), Աննա Սարգսյանը (56) և Լիլիթ Մկրտչյանը (67):