Բրազիլացի կիսապաշտպան Արտուր Ռամոսը մեկնաբանել է իր տեղափոխությունը «Բարսելոնայից» «Յուվենտուս»:
«Ես կցանկանայի շնորհակալություն հայտնել «Յուվենտուսին» և հատկապես ղեկավարությանը` ինձ այդքան լավ ընդունելու համար: Անգամ երկրպագուները գրում են ինձ սոցիալական ցանցերում, ես շատ ուրախ եմ, որ այստեղ եմ և հնարավորություն ունեմ խաղալու չեմպիոնների կողքին, հատկապես՝ Ռոնալդուի: Սա երազ է:
Յուրաքանչյուր ոք, ով վայելում է այս մարզաձեւը, գիտի, թե ինչով է հայտնի մարզիչը: Քչերն էին ֆուտբոլ խաղում այնպես, ինչպես Պիրլոն էր խաղում: Գիտեմ, որ շատ բան ունեմ սովորելու, բայց դա ինձ համար մեծ պատիվ է:
Թուրին տեղափոխվելու հիմնական պատճառներից մեկը հավակնոտ նպատակների համար խաղալու և պայքարելու հնարավորությունն էր: Չեմպիոնների լիգան գերխնդիր է, անհավանական կլիներ ավելացնել այս գավաթը իմ հավաքածուի մեջ: Մենք քրտնաջան կաշխատենք դրան հասնելու համար»,- մեջբերում է ֆուտբոլիստին լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն: