«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի ապագան շարունակում է անորոշ մնալ։
Սեպտեմբերի 2-ին արգենտինացու հայրը հանդիպում էր ունեցել ակումբի ղեկավարության հետ, ինչից հետո հավաստիացրել էր, որ քիչ է հավանականությունը, որ Մեսսին կմնա «Բարսելոնայում»։
Diario Sport-ը տեղեկացնում է, որ 33-ամյա ֆուտբոլիստը չի մարզվելու թիմի հետ Ռոնալդ Կումանի գլխավորությամբ։ Մեսսին իրեն չի համարում «Բարսելոնայի» ֆուտբոլիստ, հաղորդում է Mundo Deportivo-ի լրագրող Ֆրանսեսկ Ագիլարը։
Հիշեցնենք, որ Մեսսիի հոր և ակումբի նախագահ Ժոզեպ Բարտոմեուի հանդիպումը որևէ արդյունք չի տվել։