Սեպտեմբերի 2-ին Լիոնել Մեսսիի հայրը՝ Խորխե Մեսսին հանդիպում է ունեցել «Բարսելոնայի» ղեկավար կազմի հետ։
Համացանցում հայտնվել է լրագրողի ու Մեսսիի հոր մասնակցությամբ տեսանյութ։ Ավագ Մեսսին մի քանի հարցերի է պատասխանում։
-Բարև, Խորխե՛։ Լեոն լքու՞մ է «Բարսան»։ Ինչպես ես դու տեսնում իրավիճակը։
-Դժվար։
-Դժվար է, որ Մեսսին մնա՞։
-Այո՛։
-«Մանչեսթեր Սիթին» լավ տարբերա՞կ է։
-Ես չգիտեմ, ոչինչ արված չէ։
-Դու խոսե՞լ ես Պեպի հետ։ Նա ասել է, որ ավելի լավ է Մեսսին մնա «Բարսայու՞մ»։
-Ո՛չ, ես չեմ խոսել Պեպի հետ։
-Չե՞ս խոսել։
-Ո՛չ, ոչ մեկի հետ չեմ խոսել։
-Ինչպե՞ս ես տեսնում Մեսսիի ապագան «Բարսելոնայում»։
-Դժվար։
-Շնորհակալ եմ։
-Ցտեսություն։