«Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսն անձամբ զանգահարել է «Յուվենտուսի» ավագ Ջորջիո Կելինիին: Այս մասին հաղորդում է La Gazzetta dello Sport-ը:
Թիմի ավագն ասել է, որ ինքը Սուարեսի նկատմամբ ոչ մի բացասական վերաբերմունք չունի, ուստի իրենց միջև հակասություններ չեն լինի:
Հիշեցնենք, որ ԱԱ-2014-ում Սուարեսը խաղային դրվագում կծել էր Կելինիին:
«Յուվենտուսի» նախկին կիսապաշտպան Կլաուդիո Մարկիզիոն ինստագրամում լուսանկար է տեղադրել Թուրինից և նշել, որ սպասում է Լուիս Սուարեսին: