Ամերիկացի թենիսիստուհի Վենուս Ուիլյամսը US Open-2020-ի առաջին տուրի խաղում զիջեց չեխ Կարոլինա Մուխովային: Խաղը տևեց 1 ժամ 49 րոպե և ավարտվեց 6:3, 7:5 հաշվով ՝ հօգուտ Մուխովայի:
Մրցաշարի մամուլի ծառայության հաղորդմամբ, 40-ամյա Վենուսը 22-րդ անգամ է մասնակցում ԱՄՆ բաց առաջնությանը եւ ռեկորդ է սահմանել այս ցուցանիշով: Նախորդ ռեկորդը պատկանում էր Մարտինա Նավրատիլովային, ով 21 անգամ մասնակցել է US Open-ին ՝ 1973-ից 1993 թվականներին: Երրորդ տեղում է Վենուս Ուիլյամսի քույրը՝ Սերենան, ով 20 անգամ է մասնակցել մրցաշարին:
Հիշեցնենք, որ Սերենա Ուիլյամսը հաջողությամբ հաղթահարել է առաջին շրջանի արգելքը, իսկ երկրորդ շրջանում կխաղա ռուս Մարգարիտա Գասպարյանի հետ: Ուիլյամս կրտսերը նաև գերազանցել է Քրիս Էվերթի ռեկորդը՝ ԱՄՆ բաց առաջնությունում ամենաշատ հաղթանակների քանակով: