«Բայերի» կիսապաշտպան Կայ Հավերցը մեկ քայլով մոտեցել է «Չելսիին» միանալուն: Bild-ի փոխանցմամբ՝ արդեն կիրակի օրը 21-ամյա կիսապաշտպանը բուժզննում էր անցել Լոնդոնում:
Բուժզննումից մեկ օր անց Հավերցը միացել է Գերմանիայի ազգային հավաքականին Ազգերի լիգայի՝ Իսպանիայի և Շվեյցարիայի դեմ խաղերի համար: Լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյի խոսքերով՝ «արիստոկրատներն» արդեն պատրաստում են պաշտոնական հայտարարություն Հավերցի տեղափոխության վերաբերյալ, որը կարվի շաբաթվա վերջին:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Չելսին» 80 միլիոն եվրո կվճարի Հավերցի տրանսֆերի դիմաց, և ևս 20 միլիոն եվրո՝ որպես բոնուսներ:
2019/20 մրցաշրջանում կիսապաշտպանը «Բայերի» կազմում մասնակցել է 45 հանդիպման բոլոր մրցաշարերում, դարձել է 18 գոլի եւ 9 գոլային փոխանցման հեղինակ: