«Ֆուլհեմը» երկարաձգել է պայմանագիրը թիմի գլխավոր մարզիչ Սքոթ Պարկերի հետ։ Այս մասին հայտնում է ակումբի Twitter-ի պաշտոնական էջը։
39-ամյա մասնագետի հետ նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2023 թվականը։
Պարկերը հանդես է եկել «Ֆուլհեմում» 2013-2017 թվականների ընթացքում։ 2019 թվականին նա դարձավ լոնդոնյան թիմի գլխավոր մարզիչը։ Նրա գլխավորությամբ թիմը վերադարձավ ԱՊԼ՝ հաղթելով փլեյ-օֆֆ փուլում, որին 4 ակումբ էին մասնակցում։
Rewarded for his efforts. 🏅
Scott has a new contract! 👔#SUPERSCOTT
— Fulham Football Club (@FulhamFC) September 2, 2020