Իսպանական «Սելտան» մտադիր է գնել «Բարսելոնայի» կիսապաշտպան Ռաֆինյային, տեղեկացնում է Mundo Deportivo-ն:
Ռաֆինյայի հրաժարագինը կազմում է 16 միլիոն եվրո, որը «Սելտան» պատրաստ է վճարել: Բրազիլացի ֆուտբոլիստը ցանկանում է կարիերան շարունակել ԱՊԼ-ում:
27-ամյա ֆուտբոլիստը նախորդ մրցաշրջանում վարձակալական հիմունքներով հանդես էր գալիս Վիգոն ներկայացնող ակումբում:
Լա լիգայի 2019/20 մրցաշրջանում Ռաֆինյան մասնակցել է 22 հանդիպման և դարձել ՝ 2 գոլի հեղինակ: